Իրազեկում՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ


23:24 , 3 օգոստոս, 2017

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:
ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: 
Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:
__________________________________________________
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը: