Ահեղ դատաստան. 96-ամյա Գյորնինգին մեղադրում են 300 հազար հրեա սպանելու մեջ


22:50 , 3 օգոստոս, 2017
Newmag-ը գրում է.
Հանովերի դատախազությունը նախկին  համակենտրոնացման ճամբարների աշխատակցին պատիժը բանտում կրելու համար պիտանի է ճանաչել, չնայած առողջական խնդիրներին: 96-ամյա դատապարտյալը Օսկար Գյորինգն է` նախկին համակենտրոնացման ճամբարի «Հաշվապահ»-ը:  Երկրորդ աշխարհամարտի  տարիներին նրա անմիջական մասնակցությամբ 300.000 հրեա է սպանվել: 2015թ.-ին Գյորնինգին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման: Բայց մինչև հիմա նա պատիժը չէր կրում դատապաշտպանների բազմաթիվ բողոքարկումների պատճառով:
 Նույնիսկ բժշկական փորձաքննության պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո դատապաշտպանները հայտարարել են վճիռը բողոքարկելու որոշման մասին: Ըստ 
Գյորնինգի իրավապաշտպան Հանս Հոլթերմանի, դատարանի որոշման արդյունքում նրա պաշտպանյալը կմահանա: Բժիշկների կարծիքով մեղադրյալն  ի վիճակի է բանտում կրել պատիժը: Նույնիսկ առողջական որոշ սահմանափակումները չեն օգնի նրան խուսափել բանտախցից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: