Ես գրացված եմ և՛ Ֆեյսբուքում, և՛ «Օդնոկլասսնիկի»-ում. հիմա ես երկքաղաքացի՞ եմ, թե՞ ներգաղթյալ


22:59 , 5 ապրիլ, 2013

Ես միշտ չեմ կարողացել հանդուրժել քաղքենի մարդկանց, որոնք «հեղինակություն»  ձեռք բերելու և ինքնաարտահայտվելու համար փորձում են դիմացինին ցածրացնել, ծաղրել: «Օդնոկլասսնիկի» թեման դառել է այս երկու օրվա ամենաքննարկվողներից մեկը: Ովքեր գրացված չեն, մեծամտորեն փորձում են ծաղրել, իրենց վեր դասել այդ «ստորադաս» հասարակությունից, իսկ ովքեր էլ որ գրանցված են, փորձում են արդարացումներ գտնել, պարզաբանումներ տալ: Կարճ ասած, խոսքս ուղղում եմ բոլոր քննադատողներին, դուք հաստատ լավը չեք նրանցից, վար իջեք երկնքից, եթե խոսում եք աղջիկ կպցնող «սամեցներից» ու ի լուր աշխարհի ցուցադրում նրանց կողմից ձեզ գրած նամակները, ուրեմն այդ սխալը գտեք նաև ձեր մեջ, ունեմ շատ նորմալ ընկերուհիներ, որոնց, չգիտես ինչի, նման բնույթի նամակներ չեն գրում կամ առհասարակ չեն գրում այդ «սամեցները»: Եթե չեք ուզում ձեզ գրեն (ինչին որ խիստ կասկածում եմ) նման բնույթի նամակներ, коммент-ներ, ձեր անվան կողքը մի գրեք love, sweeti, հայելու առաջ բադի մռութով սուպեռմինի հագած ու ղզղնած հայացքով մի նկարվեք ու տեղադրեք համացանցում: Հիշեք՝ նմանը նմանին է գտնում, եթե ձեզ անընդհատ գրում են ձեր ասած քյառթերը, գեղոները, ուրեմն պատճառը փնտրեք ձեր մեջ: Եթե վախենում եք, որ «Օդնոկլասսնիկի»-ի փակվելուց քյառթերը կգան, կլցվեն, ուրեմն դուք ձեզ կոնկուրենտ եք տեսնում կամ վախենում եք ձեր քողարկված Ես-ի դիմակազերծվելուց: Ես երկու սայթում էլ գրանցված եմ, ո՞վ կասի՝ ես ներգաղթյա՞լ եմ, երկքաղաքացի՞ եմ, քյա՞ռթ եմ, թե՞ աղջիկ կպցնող:
Պա՛րզ եղեք: