Կյանքի 12 ոսկե կանոնները


21:39 , 5 ապրիլ, 2013

1. Եթե խոստացել ես զանգել, զանգիր:

2. Եթե ուշանում ես, զգուշացնելու ձև գտիր:

3. Մի ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:

4. Մի վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:

5. Ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացրու. այն պահը, երբ նրանք էլ չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:

6. Սիրալիրությունը քաղաքներ է գրավում: Ավելի հաճախ օգտագործիր այն:

7. Կարողացիր ընդունել քո սխալները:

8. Ազատվիր բողոքելու սովորությունից:

9. Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի փորձիր մարդկանց խորը վիրավորել… Դուք շուտով կհաշտվեք (ամենայն հավանականությամբ), իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:

10. Ասա ճշարտությունը և ստիպված չես լինի շատ բան հիշել:

11. Օրվա սկզբում արա ամենադժվար և ամենատհաճ գործը: Երբ դու անես դա, օրվա մնացած մասը քեզ չեն տանջի անպետք մտքերը:

12. Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտավոր չէ: Մոռացիր «Պարտավոր է» բառը: Դուրս հանի ակտիվ լեքսիկոնից: Հակառակ դեպքում իրոք կխրվես պարտքերի մեջ, և ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական: