ԱՄՆ-ում հայտնվել է կայք՝ ՌԴ-ի տեղեկատվական ազդեցության դեմ պայքարի համար


06:52 , 3 օգոստոս, 2017

Համացանցի ամերիկյան սեգմենտում բացվել է Hamilton 68 կայքը՝ նախատեսված ռուսամետ քարոզչության և ապատեղեկատվության ի հայտ բերման համար։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նախագծի վրա աշխատել են ոչ պետական «Ժողովրդավարության ապահովման դաշինքի» աշխատողները։

Կայքը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում վերլուծել Twitter-ում 600 օգտահաշվի բովանդակություն։ Նշվում է, որ մոնիտորինգի ենթարկվելիք ոչ բոլոր օգտահաշիվներն են ֆինանսավորում Կրեմլի կողմից, սակայն կան ապատեղեկատվության պրոֆեսիոնալ տարածողներ։

Նախագծի հեղինակներն իրենց առջև դրել են նպատակ՝ խոչընդոտելու նախագահական ընտրարշավին միջամտելու՝ Մոսկվային վերագրվող փորձերի կրկնությանը։