Իրանը խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին


17:12 , 3 օգոստոս, 2017

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները խախտում են երկրի հետ ունեցած միջուկային գործարքը, Թեհրանը համաչափ պատասխան կտա՝ հայտնում է Reuters գործակալությունը։

«Մեր կարծիքով՝ միջուկային գործարքը խախտվել է, և մենք այդ իրավիճակի հանդեպ կցուցաբերենք համապատասխան և համաչափ արձագանք»,-ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Կոնգրեսի ընդունած օրենքը։