Փենսը մեղադրել է ՌԴ-ին Արևմտյան Բալկաններում ժողովրդավարության խաթարման մեջ


19:40 , 2 օգոստոս, 2017

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մեղադրել է Ռուսաստանին Արևմտյան Բալկաններում ժողովրդավարության խաթարման և ուժով միջազգային սահմանների փոխման փորձերի մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ելույթ ունենալով Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում Ամերիկա-ադրիատիկ խարտիայի գագաթնաժողովում՝ Փենսը հայտարարել է, եվրոպացիները պետք է վճտական և անզիջում լինեն ագրեսիայի առջև, որը գալիս է անկանխատեսելի երկրից, որը ստվեր է գցում Արևելքից։

Փենսը նաև մեղադրել է Մոսկվային Չեռնոգորիայում 2016 թվականի հոկտեմբերին պետական հեղաշրջման փորձի մեջ՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը խոչընդոտելու նպատակով։ Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները։ Չեռնոգորիան ՆԱՏՕ է մուտք գործել այդ տարվա հունիսին։