17:16 , 2 օգոստոս, 2017Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված խորհրդակցություն:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները՝ ներկայացնելով կառուցվածքային նոր առաջարկություններ: