Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը


17:53 , 2 օգոստոս, 2017

Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով  կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝  Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
 
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։