Վրաստանի քաղաքացին փորձել է ապօրինի մտնել Հայաստանի տարածք


14:10 , 2 օգոստոս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի  քաղաքացին  փորձել  է ապօրինի մտնել Հայաստանի տարածք` հայ-վրացական սահմանային անցակետը շրջանցելով. հաղորդում է  ИА PrimeTime:

«Վրաստանի  ՆԳՆ մերձսահմանային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, հայ-վրացական սահմանի սահմանամերձ հատվածի երրորդ բաժանմունքում իրականացված աշխատանքների արդյունքում բռնել են Վրաստանի քաղաքացու»,- հաղորդում է հրատարակությունը:

Հարուցվել  է քրեական գործ Վրաստանի  ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի սահման հատելը), կատարվում է քննություն: