21:06 , 5 ապրիլ, 2013
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն, թեև որոշել է հեռանալ կինոյից, բայց պարզվում է՝ կինոմատոգրաֆից` ոչ: Նա մտադիր է հոլիվուդյան մեկ այլ աստղ Թոմ Հենքսի հետ նկարահանել ֆիլմ` Միխայիլ Գորբաչովի մասին:
Ամենայն հավանականությամբ, այն կներկայացնի ԽՍՀՄ փլուզման պատմությունը: Նախագծի միտքը Դի Կապրիոյի և Միության առաջին ու վերջին նախագահի մոտ ծնվել էր դեռ մի քանի տարի առաջ, երբ ծանոթացան դերասանն ու քաղաքական գործիչը:
Թե ովքեր են լինելու Ֆիլմի գլխավոր դերակատարները, դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ սցենարը հեղինակելու է Ջոն Շիբանը:

