Ալեք Բոլդուինի և Կիմ Բեսինջերի դստեր կիսամերկ լուսանկարները (ֆոտո)


20:01 , 5 ապրիլ, 2013

Հոլիվուդյան դերասաններ Ալեք Բոլդուինի և Կիմ Բեսինջերի աղջիկը` Իռլանդ Բոլդուինը, ով բոլորովին վերջերս պայմանագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ, ներկայացրել է իր առաջին ֆոտոսեսիան` հնչեղ ու հայտնի «New York Post» հրատարակությունում: Սակայն, հարկ է նշել, որ ընդամենը 2 ամիս առաջ  իր հայրն ու օրաթերթի ղեկավարությունը լուրջ բախում են ունեցել: Դերասանին մեղադրել էին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու համար, ինչին ի պատասխան նա դատի էր տվել հրատարակությանը:

18-ամյա Իռլանդն այս հարցին փիլիսոփայորեն է մոտենում. «Նա ունի իր գործերը, ես` իմ: Գիտեմ, որ հայրս արարքներ է թույլ տալիս, որոնց համար հետո զղջում է, բայց դուք տեսնում եք` դա անցյալում է»: Աղջիկը նաև նշել է, որ իրենք հիանալի հարաբերություններ ունեն և մշտապես շփվում են: Թե ինչպես դերասանը կվերաբերվի դստեր մոդելային դեբյուտին, դեռ հայտնի չէ: