Սիրիայում իրանցի զինվորականների ներկայությունն անընդունելի է. Թիլերսոն


01:00 , 2 օգոստոս, 2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ճեպազրույցի ժամանակ պահանջել է դուրս բերել Իրանի զինված ուժերը Սիրիայի տարածքից։

«Իրանցի զինվորականների անմիջական ներկայությունը Սիրիայում անընդունելի է, նրանք պետք է լքեն Սիրիան և տուն վերադառնան»,-ասել է նա։

Նա հավելել է, որ այդ պահանջը հանդիսանում է Սիրիայում իրադրության կարգավորման պարտադիր պայմաններից մեկը, որի հետ համաձայն են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գրեթե բոլոր անդամները։