Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել


23:10 , 1 օգոստոս, 2017
Aysor.am-ը գրում է.

Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել Ջիբութիում (Արևելյան Աֆրիկա), հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով  Reuters-ին:

Բազայում Չինաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է վաղ առավոտյան։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 300 զինծառայողներ ու նավաստիներ։

Արարողությունը նվիրված է եղել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 90-ամյակին։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ բազան կառուցվել է տարածաշրջանի խաղաղարար գործողություներում չինացի զինվորականների մասնակցության, ինչպես նաև Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում մարդասիրական օգնության ցուցաբերման համար։