20:40 , 1 օգոստոս, 2017Վանի Էդրեմիթ քաղաքում՝ հայկական գերեզմանատան տեղում, որը գտնվել է հանրային լողափից ոչ հեռու, կառուցել են զուգարան և հանդերձարան։
Հանրային լողափի հարևանությամբ նախկինում գտնվել է հայկական թաղամաս, որը հայտնի է եղել նրանով, որ այնտեղ ծնվել է հայտնի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին՝ գրում է թուրքական Birgün պարբերականը՝ նշելով, որ հայկական գերեզմանատան վայրում իրականացվող շինաշխատանքների պատճառով ամենուր մարդկային ոսկորներ են թափված։