18:03 , 5 ապրիլ, 2013Մասնագիտությամբ դեղագործ, ներկայումս` շոումեն, հումորիստ, երգիչ, «Vitamin» ակումբի անդամ Արամ mp3-ն այսօր նշում է իր ծննդյան օրը:

Այս պահին Արամը զբաղված է երեկոյան խնջույքի պատրաստությամբ. «Օրն անցկացնելու եմ ընկերների, հարազատների հետ միասին: Միջոցառմանը ներկա կլինեն «Vitamin» ակումբի տղաները, եղբայրներս, քույրերս, քավորս»,-ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Արամը:
Առաջինն Արամին հեռախոսազանգով շնորհավորել է հայրը, որից հետո սկսել է շնորհավորանքերի տարափը:
Արամի բոլոր ծննդյան օրերն անակնկալներով են անցում, բայց այսօր դեռ չգիտի, թե իրեն ինչ է սպասվում. «Ես դեռ ուտելու պատրաստություններն եմ տեսնում, առևտուր եմ անում, հետո կհավաքվենք իրար գլխի, տեսնենք՝ ինչ ենք անում», -ծիծաղելով ասաց Արամը:
Չկան այնպիսի նվերներ, որոնք կուզեր անպայման ստանալ. «Փոքր տարիքում հեծանիվ էի երազում, իսկ հիմա չեմ էլ մտածում, ով ինչ կբերի (ծիծաղում է): Այնպիսի մարդիկ են ծննդյանս ներկա լինելու, որ դժվար թե գումար բերեն, նրանք հաստատ մի օրիգինալ բան կմտածեն»:
Արամի գրեթե բոլոր ծննդյան օրերն անցնում են ինքնաթիռում. «Հերթական ծննդյանս օրը, երբ նորից ինքնաթիռում էի ու բոլորով նշում էինք, ով կար չկար մոտեցավ ու շնորհավորեց: Ինքնաթիռի թռիչքը վերածվել էր ծննունդի», -հիշեց Արամը:
Ի դեպ, երբ մենք պատրաստում էինք այս նյութը, մեր խմբագրությունում ներկա էր Արամի երկրպագուներից մեկը, ով, օգտվելով առիթից, շնորհավորեց նրան: Արամն էլ շնորհավորանքի վերջում կատակով պատասխանեց. «Ափսոս այսօր այն օրը չէ, որ փոխադարձ կարողանամ շնորհավորել ձեզ»:
ArmStar.am-ը շնորհավորում է Արամին և մաղթում ստեղծագործական ու անձնական հաջողություններ:
Շնորհավորեց` Սիրանուշ Գրիգորյանը
Լուսանկարները` Արամի անձնական արխիվից