17:08 , 1 օգոստոս, 2017Դատարանի մամուլի քարտուղարը РИА Новости-ին տեղեկացրել է, որ դատարանից բոլորը տարհանվել են:
Ըստ որոշ տեղեկությունների` անհայտ անձը կրակ է բացել «GTA-բանդա»-ի գործով դատավարության ժամանակ: Ավազակախմբի անդամները մեղադրվում են 17 մարդու սպանության մեջ: Նրանք 15 ավտոմեքենաների վրա հարձակում են գործել, թալանել ու սպանել մարդկանց: Ավազակախումբն իր անունը կապում է Grand Theft Auto համակարգչային խաղի հետ: