Տորթ՝ բաժակում. պատրաստիր 15 րոպեում


17:18 , 5 ապրիլ, 2013

Եթե հայտնվել եք բոլորիս շատ ծանոթ մի իրավիճակում, երբ անսպասելիորեն հյուրեր են գալիս, իսկ հյուրասիրելու ոչինչ չունեք պատրաստի, LADYNEWS-ն առաջարկում է պատրաստել շատ համեղ և օրիգինալ տորթ` բաժակում: Պատրաստման ընթացքը ձեզնից կխլի ընդամենը 15 րոպե:

Անհրաժեշտ մթերքներն են`

Ալյուր`4ճ. գդալ

Շաքարավազ` 3ճ. գդալ

Ձու` 1հատ

Սերուցքային կարագ` 3ճ. գդալ

Կաթ` 3ճ. գդալ

Բուսական յուղ` 3ճ. գդալ

Պատրաստման եղանակը.

Մեծ բաժակի մեջ լցրեք ալյուրը, շաքարավազը, ձուն և լավ խառնեք: Ավելացրեք կաթը, հալեցրած սերուցքային կարագը և ձեթը: Այս ամենը լավ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: Միկրոալիքայի վառարանում թխեք 2-3 րոպե մաքսիմում հզորության վրա:

Պատրաստի թխվածքի վրա կարող եք հալեցրած շոկոլադ լցնել կամ մուրաբա:

Բարի ախորժակ: