Չինաստանը բացել է առաջին օտարերկրյա ռազմաբազան


15:20 , 1 օգոստոս, 2017

Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Ջիբութիում (Արևելյան Աֆրիկա) գտնվող բազայում Չինաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է վաղ առավոտյան։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 300 զինծառայողներ ու նավաստիներ։

Արարողությունը նվիրված է եղել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 90-ամյակին։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ բազան կառուցվել է տարածաշրջանի խաղաղարար գործողություներում չինացի զինվորականների մասնակցության, ինչպես նաև Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում մարդասիրական օգնության ցուցաբերման համար։