16:30 , 5 ապրիլ, 2013
Կոտայքի մարզի Առինջ գյուղի մուտքի մոտ ինքնաբուխ կերպով առաջացած բուսականության (ծառ ու ծաղկի) շուկան աննախադեպ արագությամբ մեծանում է չափերով ոչ միայն մայթի երկայնքով, այլև ճանապարհի հաշվին:
Այդ տարածքը վթարային իրավիճակներով հարուստ վայր է, նախ նրա համար, որ գյուղ մուտք ու ելք անող մեքենաները անընդհատ հանդիպում են Երևան քաղաք մուտք ու ելք անող մեքենաներին, և անվտանգ երթն էլ կարգավորվում է միայն զիջելու հաշվին, իսկ այդ թեժ կետում նշված շուկան իր թևերն է փռել` ավելի նեղացնելով երթևեկելի հատվածը:
Կա՞ էնպիսի լուծում, որ ո՛չ այդ մարդկանց վնասի, ո՛չ էլ վարորդներին: