Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է


10:30 , 1 օգոստոս, 2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք էր տեղի ունեցել: Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտի երթևեկությունը երեկ միակողմանի վերականգնվել է: