Գերմանիայում 75 զբոսաշրջիկ մի քանի ժամ արգելափակված է մնացել ճոպանուղու վրա


23:40 , 31 հուլիս, 2017

Գերմանիայի Քյոլն քաղաքում գետի վրայով անցնող ճոպանուղու վրա արգելափակված են մնացել 75 զբոսաշրջիկներ։ Նրանց մի մասին հաջողվել է փրկել հրշեջ ծառայության սանդուղքների միջոցով՝ փոխանցում է Mirror-ը։

Նրանք, ովքեր կախված են եղել հենց ջրի վրա, ստիպված են եղել մի քանի ժամ սպասել։ 40 մետր բարձրությունից մարդկանց ճոպաներով իջեցրել են նավակների մեջ։ Գործողությանը մասնակցել են 100 հրշեջներ։

Փրկարարական գործողությունից հետո մի կին հոսպիտալացվել է։

Դեպքը տեղի է ունեցել ճոպանուղու խցիկներից մեկի պատճառով, որն անսպասելիորեն թեքվել է, և դա հանգեցրել է ճոպանուղու ավտոմատ կանգին։ Մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։