«Նա ինձ սպառնում էր». Գոհար Հարությունյանը` իրեն դատի տալու սպառնալիքների մասին


23:00 , 31 հուլիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
 Համացանցում լուրեր են պտտվում, որ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Tert.am Life–ը լուրերի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց Գոհար Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ տեղյակ չի եղել։

 «Մի քանի րոպե առաջ եմ իմացել այդ մասին։ Ինձ համար այդ լուրը սպասելի էր։ Ես չեմ վախենում ոչնչից, քանի որ այն, ինչ նախաձեռնել ենք այն օրինական է և կապ չունի իրենց հիմնադրամի հետ։ Մեր հիմնադրամը կոչվում է «Միսս Արմենիա համահայկական մշակութային հիմնադրամ», որը պաշտոնապես գրանցված է։ Մրցույթը սեպտեմբերի 15–ի փոխարեն անպայման կկայանա սեպտեմբերի 24–ին, քանի որ այդ օրը Արմենիա հեռուստաընկերությունը ուղիղ միացումը կարող է միայն ապահովել սեպտեմբերի 24–ին։ Մեր կողքին այնպիսի մարդիկ են կանգնած, որ թույլ չեն տա հեղինակազրկել մեր կազմակերպությունը։ Մենք ժամանակ չունենք դատական քաշքշուկների։ Մենք այս պահին շարունակում ենք աշխատել և ծրագիր ենք գրում մրցույթի վերաբերյալ»,– ասաց Գոհար Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: