21:40 , 31 հուլիս, 2017Հանգստյան երկու օրերի ընթացքում Թուրքիայում հանգստացող 5 ռուս տուրիստ է մահացել:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Այս անձինք մահացել են ջրում լողալու ժամանակ, քանի որ ունեցել են որոշ առողջական խնդիրները:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել անցնել համապատասխան ստուգումներ և առողջությանը համապատասխան ընտրել հանգստավարը և կլիմայական պայմանները: