21:20 , 31 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից այժմ իրականացվող ցանկացած ներդրումային ծրագիր ապագայում բացասաբար ազդելու է ծառայության սակագնի վրա: ՀԷՑ-ի 200 մլն դոլարի ներդրումը հետագայում մտնելու է սակագնի մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԾԿՀ-ում հասարակության շահերը ներկայացնող «Հանրային պաշտպանների միություն» կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի կողմից նոր վարկային միջոցներ ձեռքբերելուն:
Գրիգորյանի խոսքով՝ եթե ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կարճաժամկետ է, ապա սակագնի բարձրացումը կլինի հենց հաջորդ տարի, եթե երկարաժամկետ է, սակագնի աճը մի քանի տարի հետո կզգացվի:
«Ամենակարևոր հարցն է, թե ներդրումները ինչ ուղղությամբ են գնալու: Ոչ մեկ տեղյակ չէ ներդրումային ծրագրից: Մենք չգիտենք, թե ներդրումը ինչի՞ համար է արվում, ի՞նչ չափերով, ի՞նչ ձևերով է արվելու և վերջապես ի՞նչ ձևերով է հետ գնվելու: Բիզնեսի օրենքն է՝ ցանկացած ներդրում պետք է հետ գնվի»,- նշեց Գրիգորյանը:
Ըստ նրա՝ այս հարցերի պատասխանատուն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: ՀԾԿՀ-ի հիմնական գործառույթը հենց այս ինֆորմացիաները հանրայնացնելն է, որը սակայն հանձնաժողովը չի անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: