Թայվանում երկու թայֆուններից 130 մարդ է տուժել


18:30 , 31 հուլիս, 2017

Վերջին մեկ օրում Թայվանին հարվածել են երկու թայֆուններ՝ Nesat-ն ու Haitang-ը։ Տարերային աղետի հարվածի հետևանքով կղզու տարբեր շրջաններում տուժել է 131 մարդ, ևս 1-ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է CNA գործակալությունը։

Թայֆուններն իրենց հետ բերել են ուժգին տեղումներ և սողանքների վտանգ կղզու բազմաթիվ շրջաներում։ 279 բնակավայրեր հեղեղվել են։

Էլեկտրականության հետ կապված խափանումներ են գրանցվել մոտ 650 հազար տնային տնտեսություններում։ Բազմաթիվ ավտոճանպարհներ արգելափակվել են կամ հեղեղված են, ինչի պատճառով մասամբ ընդհատվել է ավտոբուսային հաղորդակցությունը, երկաթուղին աշխատում է ձգձգումներով։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ վնասը միայն գյուղատնտեսական ոլորտի համար արդեն կազմել է 5.8 մլն դոլար։