15:50 , 31 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը կարելի է բաժանել մասերի և ինչ-որ առումով շահել այդ իրավիճակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Հովանավորչության մոդել կա, եթե որևէ երկիր բարձրացնում է մաքսերը սահմանի վրա, մյուս երկիրը կիրառում է հակադիր քայլը: Դա ձևակերպվում է այս կերպ, ես քեզ ապտակում եմ, դու ինձ ես ապտակում և վերածվում է կռվի: Այս տրամաբանությունն ունեն նաև սանկցիաները, ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի նկատմամբ, և հակառակը: Բնականաբար դրանից ոչ ոք չի շահում,երբեմն անգամ Եվրոպան է հասկանում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ինքը»,- ասաց Խաչատրյանը:
Տնտեսագետն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտին է անդրադառնում, որովհետև Ռուսաստանն այդ ոլորտում սկսել է մտածել ինքնաբավության մասին.«Դա հնարավորություն էր նաև Հայաստանի համար, որ մեր արտահանման բլոկով ինչ-որ առումով շահեինք սանկցիաներից: Այսինքն, այդ սանկցիաները կարող ենք բաժանել երկու մասի, բլոկի, որից կարող ենք շահել, և բլոկ, որից մենք տուժելու ենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ