13:54 , 5 ապրիլ, 2013
Էս անտեր կոռուպցիան դարձել է հաթաթա տալու միջոց. իշխանությունն ինքն է դրանով զարմացնում հանրությանը, իսկ նախագահական ընտրությունների շեմին իշխանությունների հասցեին նման կերպ է վարվում ԲՀԿ առաջնորդ «թագավոր ախպերը», իսկ «օրինական, արդար ու թափանցիկ» ընտրություններով ընտրված նախագահի երդմնակալության շեմին՝ ռուսաստանյան ինչ-որ կառույցի (չես հասկանում՝ պետականամերձ, թե հենց պետական) ներկայացուցիչը: Բայց երկրորդ հաթաթան, չգիտես ինչու, ոչ թե ուղղված էր «ընտրվածին», այլ «երիտասարդ թոշակառուին»… Հետո էլ հակակոռուպցիոն հասարակական կենտրոններն են, չգիտես ինչու, ակտիվանում. դե արի ու էս ամենից գլուխ հանիր…