Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա են կազմում
12:05 , 31 հուլիս, 2017
Այս տարի Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա են կազմում:
Վերջին տարիների հացահատիկի ցանքատարածությունները կայուն աճում են. նախորդ 5-10 տարիների համեմատ ստացվող բերքի ծավալը մի քանի անգամ աճել է:
Ի դեպ, ստացվող բերքի մոտ 50%-ը արտահանվում է Հայաստան. այս տարի կաճի նաև արտահանման ծավալը: