13:37 , 5 ապրիլ, 2013
Որովհետեւ իրենք որքան էլ` իշխանություն, այնուհանդերձ հասկանում են, որ էսպես շարունակել չի կարելի: Ճիշտն ասած` հնարավոր էլ չէ:
Եւ ընդհանրապես, իրենք շատ վաղուց են իրենց վերջին շանսի հնարավորությունը մսխել:
Ի՞նչ է ուզում արած լինել Սերժը, եւ արդյո՞ք իր մոտ դա ստացվում է, թե՞ խիարն էլի… հասկացաք:
ա)Փորձում է իրականացնել «հնարավոր» սերնդափոխություն: Փորձում է «հնարավորինս» օլիգարխաթափել յուր թիմը, եթե բարձր չհնչի` հայոց բազմաչարչար հասարակությունը: Թավշյա ուղով:
Զի որովհետեւ ոչ միայն ինքը-զինքը դանդաղ շտապողականն է, այլեւ որ` հակադարձ էֆեկտն անչափ դաժան կհարվածի նրան. ով-ով, Սերժը շատ լավ գիտի` ինչ ասել է օլիգարխիա եւ նրա շահեր: Վազգենի ոչ հեռավոր օրինակն էլ` էնպես ոչինչ:
Ահա թե ինչու է մի հոծ բանակ ՖԲ-ում հասկանալի «ձեռով» զզվում Աշոտյանից: Էն ո՜նց է զզվում, էն ոնց (հարգանքներիս հավաստիքը հարգելի դատաբժշկին): Ու շատ մեծ միամտություն է այդ ամենի հետեւում տեսնել բացառապես ԲՀԿ թաքնված ձեռքը ու քառ ականջը, որի պատկանելությունը, արդեն իսկ, մեր ունեցած տեղեկություններով, ճշտել են ՀՀԿ-ում:
Իրականում` Սերժի այդ քայլին ընդդիմացողները փորձում եւ ցանկանում են.
1.Փսորել քաղաքական մոտեցումներն ու երիտասարդական ակտիվությունը ՀՀԿ-ում, որը «բոլե մենյե» զարգացվում է դատաբժշիկ Աշոտյանի ձեռքով եւ Տարոնի համար աշխատող երիտթիմային շտաբով, ուր գրեթե հին մտածողության օլիգախները բացակայում են:
2.Տապալել Սերժ Սարգսյանի` սենդափոխության իդեան` մանկանը խեղդելով հենց օրորոցում:
3.Ապացուցել Սերժին, որ անշարժն իրենք` օիգարխիան է, շարժականը մնացած բոլորը «օրորոցայիններն» են:
Մի խոսքով, Սերժը փորձել է այս ընտրություններում դետ (դիտող. գրաբարյան ձեւն է) նշանակել յուր երիտգվարդիային` «օբրոպացիայի» տանելով նրանց, որպեսզի տեսնի, թե օլիգարխիան իրեն ինչպես է պահում, «մույս» կողմից էլ հասկանա` էս ջահել-ջհուլներն իրենցից ինչ են ներկայացնում: Պահո՞ւմ է նրանց, թե՞ նրանց էլ է «տրասֆորմացնում»:
Հասկանալի է, առաջանում է հաջորդ հարցը` բա ումո՞վ:
Բա մեզ ի՞նչ. խաչն իրենցն է, իրենք էլ թող որոշեն Վիա Դոլորոսայի (դեպ խաչելություն տանող ճամփա) իրենց ուղին:
բ)Այս կետով Սերժը փորձում է տրանսֆորմացիայի տանել հայաստանյան գեո-քաղաքական Վիա Դոլորոսան: Այն է` փորձելով Րաֆֆու օգնությամբ նոր մոդել ստեղծել հայաստանյան գեոխաղի դաշտում:
գ)Այս կետով էլ փորձում է փոխել, եւ դարձյալ Րաֆֆու ու մի պտղունց էլ` այլոց միջոցով, հայաստանյայց ներքին աուրան, մթնոլորտը, վիբրացիան:
Կհաջողի՞:
Հ.Գ.Վերջին երկու կետերի եւ հաջողության ջենտլմենության մասին` հաջորդիվ:
Առայժմ թույլ տանք՝ շամպայն խմի, որպես ինագուրիստ` չափաբանելով գուրուների ամենասիրված ասույթով` ով ռիսկ չի անում, նա չի խմում:
-Շամպա՜յն. «լեդիս ընդ ջենթլմենս»: