Հրդեհ կահույքի արտադրամասում


09:50 , 31 հուլիս, 2017

Հուլիսի 30-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 40ա հասցեում գտնվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:40-ին: Կահույքի արտադրամասում այրվել է 3 հատ հաստոց և լամինատ մոտ 30 քմ: