Հնդկաստանում հերոինի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել


09:00 , 31 հուլիս, 2017

Հնդկաստանի իշխանությունները կալանել են նավ, որում գտնվել է մոտ 1.5 տոննա հերոին՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Նավը կալանվել է հուլիսի 29-ին, արևմտյան Գուջարաթ նահանգի ափերի մոտ։

Առգրավված հերոինի արժեքը գնահատվում է 546 մլն դոլար։ Բեռը համարվում է մինչ օրս առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակը։

Նշվում է, որ տեղի ունեցածի փաստով մի քանի մարդ է ձերբակալվել։