21:00 , 30 հուլիս, 2017Կերչի թերակղզում գտնվող Յակովենկովո գյուղի մոտակայքում՝ Ղրիմի արևելյան հատվածում, այս ամառ պեղումներ անցկացվեցին: Արված բոլոր լուսանկարները նախատեսված են գիտական հաշվետվությունների համար: Այսպիսով, Կիզ-Աուլ գերեզմանատանը գտնված կմախներից մեկը այլմոլորակայինի դի է հիշեցնում: Փոքրիկ արարած՝ երկարությամբ ձգված, անհամաչափորեն մեծ գանգով, մահացած մոտ II դարում: Իսկ ինչ է այս ամենը նշանակում:

Խուճապի մի մատնվեք: Գիտնականները պարզել են իրականությունը, որն ավելի սարսափելի է, քան այլմոլորակայինի վարկածը: Գտածոն 1,5 տարեկան երեխայի մարմնի մնացորդներն են, որը ծնված օրվանից դաժան բարբարոսների կողմից ծեծի է ենթարկվել: Այսինքն երեխայի ձգված գանգը մարդկանց ձեռքի գործ է, որոնք հստակորեն գիտեին իրենց անելիքը:

Այն բանի վրա, որ երեխան եղել է սարմատների ցեղից, հնագետները չեն կասկածում: Դա ապացուցում են այնպիսի փաստեր, ինչպիսիք են մարմնի կողքին թաղված անձնական իրեր՝ ապարանջան, վզնոց, կուժի մնացորդներ, որոնք բնորոշ էին տվյալ ցեղին: Երկրորդ՝ հենց սարմատներն էին սիրում «փչացնել» երեխաների գանգերը, ինչն ապացուցում են մի շարք հնագույն «փաստաթղթեր»: Հետաքրքիր է, որ 1826 թ. հայտնի հնէաբան Պոլ Դյուբրյուքսը ևս նկարագրել է մի քանի սարմատական դեֆորմացված գանգեր, որոնք կրկին գտել էր Կերչիի տարածքից:

Իրականում երեխաների գանգերը ձգում էին ոչ թե գեղեցկության համար կամ ավանդույթներից ելնելով. պատճառն այլ էր: Երբ երեխան փոքր է լինում, նրա գանգը բնականաբար մի փոքր ավելի տարօրինակ է լինում, սակայն տարիք առնելու հետ մեկտեղ այդ դեֆեկտները, իհարկե, նվազում են: Իսկ այն ժամանակ ռազմիկ դառնալու համար յուրաքանչյուրին ստանդարտ չափսի սաղավարտ էր պետք. սարմատները, տեսնելով երեխաների տարօրինակ գանգերը, ձգում էին դրանք՝ փորձելով բնական տեսքի բերել: Այդ գործողությունը վնասում էր երեխաների ուղեղները ևս: Հենց այդ պատճառով էլ «դիակի տեր» երեխան սկսել էր մեծանալ չար, դաժան և ագրեսիվ, ինչը գնահատվում էր սարմատների մշակույթի մեջ:

Կերչի թերակղզում արված պեղումները ակտիվացել են Ղրիմում կառուցվող կամրջի շինարարության ժամանակ: Հնէաբաններն արդեն հասցրել են նման հետաքրքիր գաղտնիքներ բացահայտել և ինչպես հենց իրենք են պնդում՝ դեռ շարունակում են: