Երեկ Ռուսաստանում մեկնարկել է տանկային բիաթլոնը


16:51 , 30 հուլիս, 2017
Երեկ Ռուսաստանում մեկնարկել ա տանկային բիաթլոնը: Հիշում և պահանջում ենք գոնե 2014 թվի արդյունքը: 
Ուրեմն Ռուսաստանի կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրներից տղերքը ճշտել էին, որ ռուսների տանկերի շարժիչները հզորացրած ա: Ըդտեղ ամեն ձիաուժը դեր ա խաղում: Դե տղերքն էլ ասել էին « եղավ, ապեր, մյուս տարի բռնվի»:
Տանկերը պարզ ա, որ հետներս չենք տանում, ռուսները ինչ կտան կտան: 2015 ին տանկի հետ ծանոթանալու ընթացքում , ասում են, մերոնք տո ես շատ գիտեմ ոնց, տո ես շատ գիտեմ ինչը, առավել ևս տո ես շատ գիտեմ խի մեր տանկը ոտի վրա հզորացրել էին: Հզորացնելու ընթացքում տեսել էին, որ էլի տեղ կա, տանկի շարժիչը սարքել էին Պյոտր Վիլիկի նավի շարժիչ: Ազարտը վատ բան ա: Տենց ազարտի ընկած, երկու ոտով գազին նենց էին սեղմել, որ պավարոտ վերցնելու ժամանակ էդ եքա, զռլամա, բաբաթին երկաթի կտորը մի քանի կրուգ գլխի վրա ֆռռաց: 
Ոփշըմ, եթե ոչ ավել, գոնե 2014 ի արդյունքը էս տարի հիշում և պահանջում ենք: