18:20 , 29 հուլիս, 2017Ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղի, ինչպես նաև օգոստոսի 8-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ Մակեդոնիայում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Չհաջողվեց հաղթել «Բարսելոնային», բայց կարևորը` վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղը, մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպում: Հուսամ` այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում:
Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ` մարզիչը կասի, թե ինչ է պետք անել «Ռեալի» հետ այդ խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է: Հաղթանակի պարագայում` տիտղոս ես նվաճում»,- ասել է Մխիթարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։