Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան
17:26 , 29 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը քիչ առաջ տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին հոսպիտալի ընդունարանից:
Ավելի վաղ Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ հակառակորդի գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, վնասել մեջքի փափուկ հյուսվածքները: Զինծառայողին տեղափոխել են Երևան, որովհետև նա վիրահատության կարիք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։