Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել


15:10 , 29 հուլիս, 2017
Հուլիսի 29-ին Թուրքիայի Մուղլա նահանգի Ուլա շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։  Թուրքական  «Sabah» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի  աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության (AFAD) ներկայացրած տվյալներին, նշում է, որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ստամբուլի Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի հաղորդած տվյալներով` երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է  Ուլա շրջանի  մոտ գտնվող Արըջըլար գյուղում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ Հուլիսի 21-ին Էգեյան ծովում  տեղի էր  ունեցել 6.3 բալ հզորությամբ երկրաշարժ,  որը զգացվել էր Թուրքիայի  Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանի Կոս կղզում: Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել էր 70,  իսկ  Մուղլայի  Դատչա շրջանում  20 մարդ: Փլուզվել էին շենք-շինություններ: Իսկ հունական կողմում 2 հոգի զոհվել էր: