«Ազատասեր» կնանիք, լավ չեք, հա՞, ոնց որ


12:30 , 29 հուլիս, 2017
«Ազատասեր» կնանիք, լավ չեք, հա՞, ոնց որ։ Էս ինչե՜ր եք գրում, էս ինչե՜ր ենք կարդում։
Կինը կացնով սպանել է քնած ամուսնուն։ 
Ու Ֆեյսբուքում «ազատասեր» կանայք «շարժում» են սկսել (էստեղ են ասել՝ ձեր շարժումը ձեզ ուտի) բռնակալ ամուսինների դեմ։ Շարժումն էլ էս «գույնի» է՝ կեցցե՛ քնած մարԹ(դ)ուն սպանած կինը, ճի՛շտ եք անում, կնանիք, դրանց պետք է սպանել ու մորթել, բոլ էղավ, հերիք էղավ...
Էդքան «տղամարդկություն» ունեք կացնահարելու ձեր բռնակալ ամուսիններին, «տղամարդկություն» ունեցեք, դուռը շրխկացրեք դեմքին, թող ռադը քաշի, գնա։ Կամ դատի տվեք, ձեր իրավունքները պաշտպանեք։ Կամ հենց առաջին անգամ, եթե ձեռք է բարձրացրել ձեզ վրա, վիրավորել է ձեր արժանապատվությունը, մի՛ ասեք՝ վույ, բա որ բաժանվեմ, հարեւաններն ասեն՝ մարԹ չունի, բա իրենք մարԹ ունենան, ես չունենա՞մ։
Էս ինչե՞ր եք գրում ախր։ Դուք ձեր գրածը հետո կարդո՞ւմ եք։
Արնախում կնոջից շատ փիս հոտ է գալիս, ձեր հոտը ձեր քթին չի դիպչո՞ւմ։