Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել


11:20 , 29 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը:


Tert.am-ի հետ զրույցում Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն ասաց, որ հակառակորդի գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, վնասել մեջքի փափուկ հյուսվածքները: Ներկայումս, ըստ նրա, վիճակը բավարար է: 

Մարգարյանն ասաց, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ