Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը


11:10 , 29 հուլիս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,35%-ով՝  կազմելով  49,70 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 2%-ով՝ հասնելով բարելի համար 52,52 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: