12:04 , 5 ապրիլ, 2013
Օդնոկլասսնիկի պրոֆիլակտիկ աշխատանքների շուրջ բարձրացրած աժիոտաժը հստակ ցույց տվեց, թե Ֆեյսբուքի օգտատերերի քանի տոկոսն է «երկքաղաքացիություն» անում համացանցում, կամ էլ, եթե կուզեք՝ Օդնոկլասսնիկի գաղթական է։ ՃՃՃՃ
Իսկ եթե լուրջ, օդնոկլասնիկատենչ իմ հայություն, ինչպես արդեն գիտեք երևի, կայքը փոխում է իր սարքավորումները և այս պահի դրությամբ այն մասամբ հասանելի է, թեև մի շարք հավելվածներ չեն գործում։ Մի քանի ժամ էլ որ համբերեք, կամ ինչպես կայքի ադմիններն էին խորհուրդ տվել իրենց թվիթերյան էջում՝ mail.ru-ում խաղ խաղաք, կայքն արդեն լրիվ հասանելի կլինի։
Ամեն դեպքում, ինձ համար հետաքրքիրն այս ամենի մեջ այն էր, որ ես փաստացի տեսա, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ողջ ակտիվությունը Ֆեյսբուքում է, բայց միևնույն է, Օդնոկլասսնիկում մի քանի անգամ ավելի շատ հայ օգտատեր կա գրանցված. ուղղակի ֆեյսբուքյան օգտատերերի զգալի մասը հավասարաչափ, կամ ավելի քիչ, կամ էլ ավելի շատ, բայց օգտվում է նաև Օդնոկլասսնիկից։ՃՃՃ