23:30 , 28 հուլիս, 2017Հիշեցնենք, որ այս սահմանափակման պատճառով Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներն օրերս սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով Հայաստան մտնող ճանապարհը։
Լ. Նազարյանը նշեց, որ հարցում է ուղարկել համապատասխան մարմիններին, որ ավելի մանրամասն տեղեկանա խնդրին։
Նրա բնորոշմամբ՝ այդ մանր առևտուրը շատերի համար ապրուստի միջոց է և, բնականաբար, անհանգստացնող հանգամանք է, որ այդ տարածքի բնակավայրերի բնակիչները չեն կարողանալու իրենց գործը շարունակել։
Լ. Նազարյանի խոսքով՝ ԵԱՏՄ համաձայնագիրը կնքելուց հետո մի գործընթաց է սկսվել, որ պարզ չէ, թե այս պահին ինչքանով է անդառնալի, պարբերաբար տարբեր խնդիրներ են ծագում՝ վարորդական վկայականների հետ կապված, Ռուսաստանի անցակետում միրգ արտահանողներից կաշառք են վերցնում, և այլն. «Այս խնդիրներով պետք է լուրջ զբաղվել։ Այժմ պետք է այդ մարդկանց շահերի պաշտպանությունն ակտիվորեն իրացվի, կամ բացատրեն մարդկանց, ինչ-որ այլընտրանք առաջարկեն»։