23:40 , 28 հուլիս, 2017Ռուսաստանի ոստիկանները «Շերեմետեւո» օդանավակայանում ֆրանսիացի գործընկերներին են փոխանցել քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին: Այս մասին գրում է Lenta-ն։
Նրան որոնում էին Ինտելպոլով՝ մաֆիոզային հանցավոր վերազգային համայնք ստեղծելու, նաև կողոպուտի, դրամաշորթության ու փողերի լվացման համար։
Նոդար Ալոյանը, ով հայտնի է որպես Նոդար Թբիլիսկի, ձերբակալվել է Մոսկվայում 2016-ի օգոստոսին։