Հելսինկիում 50-ամյա տղամարդը մեքենան ուղղել է մարդկանց բազմության վրա
00:00 , 29 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ֆինլանդիայի մայրաքաղաքում տղամարդ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վարորդը ձերբակալված է։ Նա Ֆինլանդիայի քաղաքացի է, մոտ 50 տարեկան, և եղել է հարբած վիճակում։ Նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։