Վահան Շիրխանյանի տեսակցությունների արգելքը հանվել է
16:42 , 28 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող` Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանվել է:
Այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Շիրխանյանի նկատմամբ կիրառվող տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվել է, և պարոն Շիրխանյանի հարազատները հուլիսի 31-ից կարող են տեսակցել նրան»,-ասաց Ալումյանը:
Հարցին, թե դատարանում ներկայացվում են խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և ևս մի քանի ամբաստանյալի մեղադրանքները, որում Շիրխանյանին առնչվող մաս դեռ չի հրապարակվել, Հայկ Ալումյանն ասաց. «Մենք ամբողջ դատավարության ընթացքում էլ չենք կարող լսել, թե այս ամենի հետ Շիրխանյանն ի՞նչ կապ ունի: Շիրխանյանն ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նպատակն կա իրեն մեկուսացնել հասարակությունից և պատճառել մեծ տհաճություն՝ ֆիզիկական և բարոյական»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։