Օձ՝ տան նկուղում


15:10 , 28 հուլիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Հուլիսի 28-ին, ժամը 12:04-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: