Պարզապես անհնար է հավատալ, որ այս նկարներն արվել են յուղաներկով


16:25 , 28 հուլիս, 2017

Բրուկլինից նկարիչ Դեյվիդ Կասսանն այնքան լավ է աշխատում իր նկարների յուրաքանչյուր դետալի վրա, որ դրանք դժվար է լինում տարբերել իրական լուսանկարներից։ Ամեն կնճիռ, բջիջ ու անցք նկարված է այնպիսի մանրամասնությամբ, որ պարզապես ապշում ես։

Դեյվիդը մեկն է այն հազվագյուտ նկարիչներից, որ հասել են տեխնիկայի, տաղանդի ու փորձի իդեալական խառնուրդի։ Նա իր դիմանկարներն անում է յուղաներկով՝ փայտե ցուցանակների վրա։