14:00 , 28 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
Մոսկվան առաջարկել է մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:
«ԱՄՆ-ում մեր դիվանագետների թվաքանակի կրճատման հետ կապված ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողությունների դեպքում դրան կհետևի հայելային պատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ