Պուտինը ԱՄՆ նոր պատժամիջոցները անվանել է «ցինիզմ»


13:00 , 28 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Եթե ԱՄՆ-ը ընդունի հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծը, դա ափսոսանք կառաջացնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում։

Երեքշաբթի ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Այժմ փաստաթուղթը պետք է քննարկի Սենատը, որից հետո այն պետք է ստորագրի նախագահ Թրամփը։