ԱՄՆ Սենատը, հավանություն տալով ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներին, անհարմար դրության մեջ է դրել Թրամփին. Reuters


12:50 , 28 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Սենատը, հավանություն տալով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, նախագահ Դոնալդ Թրամփին դրել է անհարմար դրության մեջ ու փաստացի ստիպել նրան կամ ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Մոսկվայի նկատմամբ, կամ էլ վետոյի իրավունք կիրառել օրինագծի դեմ՝ բարկացնելով հանրապետական կուսակիցներին: 

Ինչպես նշում է Reuters-ը, Սենատի կողմից ընդունված օրինագիծն ի չիք դարձրեց Թրամփի բոլոր հույսերն առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է կարգավորել:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին ու Հյուսիսային Կորեային: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Հետաքրքրական է, որ օրինագծին ակտիվ աջակցություն են հայտնել ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ